Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը Ֆինլանդիայի վարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:24, հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ.
Փաշինյանը Ֆինլանդիայի վարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետեր Օրփոյի հանդիպումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։
     ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։

1377 | 0
Facebook