Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը: Կառավարության նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք դա կապ ունի ԱՄՆ-ում իր ենթադրյալ գողության հետ: «Այդ հարցն ինձ համար սպառված է, որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ: Հարգանքով եմ վերաբերվում ռեկտորի պաշտոնը թողնելու՝ նրա որոշմանը, մնացած բոլոր հարցերն այլևս օրակարգային չեն»,- նշեց նախարարը: