Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փալոնեն մեկնաբանել է Սթոլթենբերգի՝ Հայաստան կատարած այցը

12:30, չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ.
Փալոնեն մեկնաբանել է Սթոլթենբերգի՝ Հայաստան կատարած այցը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ուրախ եմ Երևանում տեսնել Յենս Սթոլթենբերգին, որը հաստատում է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերությունը և ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության ընդլայնման և Կովկասում կայունության հաստատման ուղղությամբ»։

3274 | 2
Facebook