Դոնբասում զինամթերքի պակասն ստիպում է ուկրաինացիներին նահանջել պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ, քանի որ ռուսները շարունակում են փորձել գրոհել դեպի արևմուտք, ABC-ին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:
«Նրանց (ուկրաինացիների) զինամթերքը վերջանում է Դոնբասում և այժմ նահանջում են պաշտպանության երկրորդ և երրորդ գիծ, քանի որ ռուսները շարունակում են փորձել առաջխաղացումը դեպի արևմուտք: Ուկրաինացիներն աջակցության կարիք ունեն, և մենք դրա կարիքն ունենք հիմա»,- ասել է Քիրբին:
Այսպիսով, այո, սա մտահոգիչ է: Մենք դեռ չենք հասել այն կետին, որ վտանգի տակ լինեն մեր սեփական ազգային անվտանգությունը և մեր սեփական օպերատիվ ծրագրերը»,- ասաց նա: