Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կիև այցից առաջ ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ձգտում է խուսափել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի սրացումից։ «Մեր նպատակն է, որ Ռուսաստանը չհաղթի, բայց մեր նպատակն է նաև՝ խաղաղությունը վերադարձնել Եվրոպա։ Այդ նպատակին հասնելու համար մենք չենք կարող գնալ էսկալացիայի ճանապարհով․ մեզ պետք չէ ևս մեկ պատերազմ»,- ասել է Մակրոնը։ «Միևնույն ժամանակ, մենք սահմանափակումներ չունենք, և կարձագանքենք՝ կախված նրանից, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը»,- հավելել է նա։