Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դատարկ զրույցների հետևանքները կրում են Հայաստանն ու հայ ժողովուրդը»․ Սուրեն Սուրենյանց

15:24, չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ.
«Դատարկ զրույցների հետևանքները կրում են Հայաստանն ու հայ ժողովուրդը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը AntiFake-ի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը․ «Եթե մենք իրավական պետությունում ապրեինք, ապա հիմա գլխավոր դատախազությունը և ԱԱԾ-ն իրեն, Ալեն Սիմոնյանին պետք է կանչեին հարցաքննության, պահանջեին Ռուսաստանի թշնամական քաղաքականության վերաբերյալ ներկայացնել կոնկրետ փաստեր: Եթե փաստեր չներկայացնեին, ապա ազգամիջյան թշնամանք հրահրելու հատկանիշով պետք է քրեական գործ հարուցվեր։ Այս մարդիկ խոսում են խոսելու համար՝ իրենց խոսքի արժեքը չիմանալով։ Բայց այդ դատարկ զրույցների հետևանքները իրենց վրա են կրում Հայաստանն ու հայ ժողովուրդը»,- ասել է Սուրենյանցը։

«Դատարկ զրույցների հետևանքները կրում են Հայաստանն ու հայ ժողովուրդը»․ Սուրեն Սուրենյանց
1413 | 1
Facebook