Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք, որ նրանք հետ կքաշվեն, սակայն Փաշինյանն ինձ պաշտոնանկ արեց». Արշակ Կարապետյան

21:06, երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ.
«Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք, որ նրանք հետ կքաշվեն, սակայն Փաշինյանն ինձ պաշտոնանկ արեց». Արշակ Կարապետյան

«ՊՆ նախարար լինելու ժամանակ ես Մոսկվայում, չբացահայտեմ ում միջնորդությամբ, հանդիպել էի ադրբեջանական կողմի հետ, և պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ իրենց կողմից ներխուժված ուղղություններով նրանք պարտավոր են նահանջել: Պայմանավորվել էինք, որ 2 շաբաթից նորից անցկացնենք հանդիպում և վերջնականորեն այդ հարցը լուծենք: Նոյեմբերի 15-ին պարոն Փաշինյանն ինձ առաջարկեց դիմում գրել: Ես հրաժարվեցի և ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնանկ անելու: Ես չեմ ուզում ասել, թե ինչ եմ արել այդ իրոք կարճ ժամանակում լինելով ՊՆ նախարար, բայց ձեզ վստահեցնում եմ, որ մեծ աշխատանք ենք տարել հենց Ռուսաստանի հետ: Եվ 3 տարվա ընթացքում հայկական բանակը պետք է լիներ այնպիսին, որ այսօր մենք, երևի թե, կորցրած չլինեինք Արցախը, ոչ էլ մյուս ուղղություններով ադրբեջանցիներ կլինեին: Ես ուղղակի զարմացած եմ ստի որակական և «ազնվորեն» ներկայացնելու ձևերի վրա»,- իր տեսաուղերձում հայտարարեց Արշակ Կարապետյանը:

11292 | 5
Facebook