Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստանը հայտնվելու է բլոկադայի մեջ»․ Հրանտ Բագրատյան

16:18, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
«Հայաստանը հայտնվելու է բլոկադայի մեջ»․ Հրանտ Բագրատյան

«Ժողովուրդը պիտի գա, միանա մեզ, որովհետև Փաշինյանն իրենց խաբել է․ ասում էր՝ ժողովրդի կողմից է ընտրված. ո՞նց ես ընտրված: Ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հակառակն արեց»,- այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Մեր հանրահավաքներին եկածների մեծ մասը խոստովանում է, որ Փաշինյանին է ընտրել ու հիմա փոշմանել է, և դա մարդկանց 95 տոկոսն է առնվազն: Վստահ եմ, որ հզոր միավորում կլինի, ժողովուրդը օրեցօր կհավաքվի։ Ժողովրդին խաբել են, մարդիկ ընտրել ու հետո հիասթափվել են։ Ինչպես Արցախն էր, այնպես էլ Հայաստանն է հայտնվելու բլոկադայի մեջ է, սա չտեսնելու համար պետք է կույր լինել»,- ասել է նա: Շարժման կազմակերպիչները կոչ են արել մարտի 13-ին մասնակցել Ազատության հրապարակում սպասվող հերթական հանրահավաքին։

«Հայաստանը հայտնվելու է բլոկադայի մեջ»․ Հրանտ Բագրատյան
2818 | 3
Facebook