Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Աղետի գոտու հարցը վերջին 6 տարում էլ չլուծվեց»․ Ռուբեն Մխիթարյան

12:18, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
«Աղետի գոտու հարցը վերջին 6 տարում էլ չլուծվեց»․ Ռուբեն Մխիթարյան

«Երեսունքանի տարվա ընթացքում հնարավոր չեղավ Գյումրու դոմիկներից ձերբազատվել: Հատուկ շեշտեմ, որ 6 տարվա ընթացքում էլ հնարավոր չեղավ․ չնայած նվազագույնը երեք անգամ կեպկով մարդը հայտարարել է, որ մեկընդմիշտ լուծել է Գյումրու կամ աղետի գոտու հարցը»,- 168TV-ի եթերում ասել է պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը։ «Տնտեսական այն ցուցանիշները, որոնք անընդհատ թվարկվում են, Գյումրիի պարագայում սովորական մարդու գրպանի վրա ունենում են զրո ազդեցություն։ Գյումրիում շարժ կա միայն շաբաթ-կիրակի օրերին, մնացած 5 օրերին կյանքը մեռած է։ Իսկ շաբաթ-կիրակի օրերի աշխուժությունն էլ իշխանությունների շնորհքը չէ։ Դա արվում է տեղի թասիբով գյումրեցիների, գործարարների, անհատ մարդկանց ջանքերով։ Գյումրեցիները հասկանում են, որ ազգային արժեքները ոտնահարող մարդը չի կարող լավ բան բերել հայ ժողովրդին»,- նշել է Մ խիթարյանը։

1208 | 0
Facebook