Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարզերի դեղատներից ահազանգում են»․ Անուշ Պողոսյան

14:18, կիրակի, 10 մարտի, 2024 թ.
«Մարզերի դեղատներից ահազանգում են»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առողջապահական համակարգի հերթական «բարեփոխումը» կաթվածահար է արել Հայաստանի Հանրապետության առողջապահությունը։
     Մարզերի դեղատներից ահազանգում են, որ չեն կարողանում միանալ «Արմեդ» համակարգին: Համակարգին միացած դեղատների տնօրենները փաստում են, որ բացի «Արմեդ» համակարգին նախատեսվող վճարումներից, քանի որ համակարգի սպասարկման ծառայությունները վճարովի են՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, դեղատներին անհրաժեշտ են լինելու հավելյալ աշխատակիցներ, համակարգիչներ, որպեսզի կատարեն այդ աշխատանքը։ Այս ամենին եթե ավելացնենք սև շուկան ակտիվացումը և դեղերի գների անվերահսկելիությունը, ապա ամեն ինչ հասկանալի է դառնում։
     Դեղորայքը թանկանալու է, իսկ դրա արդյունքները իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին»։

Աղբյուրը` Անուշ Պողոսյան
3699 | 0
Facebook