Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սրանք իմ վերջին ընտրություններն են». Էրդողան

23:48, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
«Սրանք իմ վերջին ընտրություններն են». Էրդողան

Մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրությունները կլինեն վերջինն իմ կարիերայում՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Սա ինձ համար եզրափակիչն է, այս ընտրություններն իմ վերջին ընտրությունն են օրենքով տրված լիազորությունների շրջանակում, ես գործերը կհանձնեմ իմ ետևից եկող եղբայրներիս»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է երկրորդ փուլում։ Նա ստացել է ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս, մասնակցությունը կազմել է 85,71 տոկոս։

5580 | 1
Facebook