Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուզում եմ գտնել տարբերություն Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ու Հ1-ի քարոզչության միջև». Տ. Հայրապետյան

17:24, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
«Ուզում եմ գտնել տարբերություն Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ու Հ1-ի քարոզչության միջև». Տ. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ղարաբաղյան կլանի» գաղտնի ծրագիրը քահանայի հետ կապված․ հեղաշրջման հայտարարություն Հայաստանում, իրավիճակը կրիտիկական է», սա ադրբեջանական պետական հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկման վերնագիրն է։ Ուզում եմ գտնել տարբերություն Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ու Հ1-ի քարոզչության միջև, չեմ գտնում, ցավոք։
     Ալիևը հոյակապ գիտի, որ իրավունքը Հայաստանի ձեռքին է, որ էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը հնարավոր չէր մարսել առանց Փաշինյանի վարած քաղաքականության, որ պատերազմով ձևավորված իրողությունները ամրագրել ստացվել է բացառապես ՔՊ-ի շնորհիվ։ Դրա համար էլ իրենց համար կենսական է Փաշինյանի մնալն իշխանության, քանի որ ինչպես Ալիևն էր նշել սահմանազատումն ընթանում է իրենց պայմաններով։ Դա ակնհայտ է թե՛ տարվող քաղաքականությունից, թե՛ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավարության կրկնվող թեզերից։
     Ցավալի է ամեն անգամ համոզվել քայլերի ու քարոզչության այս սինխրոնիզացիայի մեջ, տեսնել, որ 2018-ին ժողովրդական բացառիկ սեր վայելող անձը գերադասեց դառնալ կոլաբորանտ ու կատարել Ալիևի կամքը, քան զիջել իշխանությունը՝ որպես պարտված ղեկավար․․․»։

2972 | 0
Facebook