Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Զվարթնոցով» գործը չի սահմանափակվի». Զատուլին

20:48, չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ.
««Զվարթնոցով» գործը չի սահմանափակվի». Զատուլին

Հայաստանը շարունակում է խզել քաղաքական և ռազմական կապերը Ռուսաստանի հետ, «Գազետա»-ի հետ զրույցում զգուշացրել է ՌԴ Պետդումայի` ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այսպես է նա մեկնաբանել Երևանի պահանջը՝ դադարեցնել ռուս սահմանապահների ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Զատուլինի խոսքով՝ միակ բանը, որից չի ցանկանա հրաժարվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տնտեսական և առևտրային հարաբերություններն են։

«Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, առիթներ է փնտրում, մի քայլին հաջորդում է մյուսը, դա համապատասխանում է նրանց քաղաքականությանը։ Կարծում եմ՝ «Զվարթնոցով» գործը չի սահմանափակվի։ Ինչ էլ որ նրանք հիմա ասեն, նրանք աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք՝ դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո դնելու են Գյումրիում ռազմաբազայի գոյության հարցը»,- ասել է Զատուլինը:

9207 | 1
Facebook