Նախօրեին Օդեսայի 9 հարկանի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Օդեսա քաղաքում և Օդեսայի մարզում այսօր սուգ է հայտարարված: