Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նաիրի Զարյանի անվան դպրոցի աշխատակազմի ու ծնողների բողոքի ակցիան` ՔՊ-ական տնօրենի դեմ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

18:00, երեքշաբթի, 27 փետրվարի, 2024 թ.
Նաիրի Զարյանի անվան դպրոցի աշխատակազմի ու ծնողների բողոքի ակցիան` ՔՊ-ական տնօրենի դեմ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում իրավիճակը, մեղմ ասած, լարված է: 168.am-ի տեղեկություններով՝ տնօրենի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով երեք փոխտնօրենները որոշել են դադարեցնել իրենց լիազորությունները:
     «Դպրոցի մեր աղբյուրը փոխանցեց. «Ուսուցիչները փոխտնօրենների այս որոշման առնչությամբ տնօրենից պահանջել են մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ: Դպրոցը լարված վիճակում է: Մարդը չի կարողանում դպրոց կառավարել, իրեն որևէ մեկը չի լսում. իր խոսքը չի ընդունվում աշակերտների ու ուսուցիչների կողմից: Իր պատասխանատվությունն անընդհատ դնում է փոխտնօրենների ուսերին:

Ուսուցիչներն սպասում են այս մանկավարժական խորհրդի նիստին, որին կմասնակցեն նաև փոխտնօրենները, որոնց կանչել էին քաղաքապետարան՝ պարզաբանումներ լսելու համար»: Շուրջ մեկ տարի տնօրենի լիազորությունները ստանձնած Նվարդ Հովսեփյանին, մեր զրուցակցի հավաստմամբ, դպրոցում շատ մեծ ջերմությամբ են ընդունել, բայց նախորդ տարի ապրիլին արդեն հասկացել են, որ նա ի վիճակի չէ դպրոց կառավարելու:

«Այդ ժամանակ մանկխորհրդի նիստ հրավիրեցինք, որոշեցինք շարունակել աշխատանքը՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կշտկվի, բայց այդպես չեղավ: Օրումեջ ուսուցիչ է դասարանից հրաժարվում, որևէ մեկի հետ չի նստել, չի փորձել խնդիր լուծել, իսկ դպրոցն ուսուցչի խնդիր ունի»,- հավելեց նա»,- գրում է աղբյուրը:

Լրատվականի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն իր հասցեին հնչող մեղադրանքներին հակադարձել է՝ ասելով. «Իմ հասցեին հնչող դժգոհությունները միանշանակ չեն, որովհետև բազմաթիվ գործընկերներ ու ծնողական մի մեծ համայնք էլ դժգոհում են նույն փոխտնօրեններից և կանգնած են իմ կողքին»:
     Դիտարկմանը, թե ինչո՞ւ են 3 փոխտնօրենները միաժամանակ վայր դնում լիազորությունները, եթե իսկապես խնդիրներ չկան, Նվարդ Հովսեփյանն արձագանքեց՝ դրանք պայմանավորելով իր խստապահանջությամբ:

Հստակեցմանը, որ դպրոցից հնչում են կարծիքներ, որ նա ունակ չէ կառավարել, հետևողական չէ, տնօրենը պատասխանել է. «Կառավարումից բան չհասկանալով, կարծում եմ, չէի հայտնվի տնօրենի աշխատասենյակում»:

Այս պահին մանկավարժական խորհրդի նիստն սկսվել է, բակում են ուսուցիչներ ու ծնողներ:

3935 | 0
Facebook