Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Նավալնիի մարմինը հանձնել են մորը` մի պայմանով

21:54, շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.
Նավալնիի մարմինը հանձնել են մորը` մի պայմանով

Ալեքսեյ Նավալնիի մարմինը փոխանցել են նրա մորը՝ Լյդումիլա Նավալնիին, հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը։

«Ալեքսեյի մարմինը հանձնել են մորը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նման պահանջ էին բարձրաձայնում մեզ հետ միասին։ Առայժմ Լյուդմիլա Իվանովնան Սալեխարդում է։ Առջևում դեռ թաղումն է։ Չգիտեմ, իշխանությունները մեզ կխանգարե՞ն այն իրականացնել այնպես, ինչպես ցանկանում է ընտանիքը և ինչին արժանի է Ալեքսեյը»,- գրել է խոսնակն ու նշել, որ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։

Ըստ խոսնակի` քննիչներն Ալեկսեյի մոր առջև պահանջ են դրել, որ Նավալնուն հուղարկավորեն գաղտնի։

«Ալեկսեյի մորը զանգել է քննիչն ու ուլտիմատում դրել։ Կամ երեք ժամվա ընթացքում կհամաձայնի գաղտնի թաղմանը՝ առանց հանրային հրաժեշտի, կամ Ալեկսեյին կթաղեն գաղութում»,- ասել է նա։

11494 | 0
Facebook