«Ադրբեջանին տալիս են փաստացի բան` Արցախը, հայկական կողմին ասում են` եկեք, տեսեք, մենք ձեր հայրենակցի ոսկորները ոնց ենք պաշտում: Որպեսզի մոլորեցնեն հայերին, պատրաստ են շաբաթը մեկի ոսկորները հանել, վերաթաղել: Որովհետև հոգեբանությունն ուսումնասիրված ա: Դու ադրբեջանցիներին չես կարող խաբել ոսկորներով, նրանք ուզում են իրական քաղաքականություն: Լուրջ ազգերը ստանում են իրական բաներ, փոքր ազգերին փորձում են խաբել»,- «Հայելի»-ի թղթակցի հետ զրույցում վերջին իրադարձությունները մեկնաբանեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: