Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանը երկրի տակ դրված ական է». Սուրեն Սուրենյանց

14:18, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Փաշինյանը երկրի տակ դրված ական է». Սուրեն Սուրենյանց

«Արցախյան շարժման տարեդարձի օրը մենք ականատես եղանք ուրացման գագաթնակետի։ Երկրի ղեկավարներից ոչ ոք ուղերձով չարժևորեց համազգային շարժման՝ մեր պատմության ամենալուսավոր կետի տարեդարձը։ Սա առաջին անգամն էր՝ նույնիսկ Փաշինյանի պարագայում»,- 24TV-ի եթերում իր վրդովմունքն է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ Փաշինյանին անվանում են Հանրապետության գերեզմանափոր, և որ նրա ու Նաիրի Հունանյանի միջև տարբերություն չկա. «Փաշինյանը երկրի տակ դրված ական է ու հիմա մենք, ըստ էության, ականազերծման աշխատանքներով ենք զբաղված»,- ասել է Սուրենյանցը:

Խոսելով մյունխենյան եռակողմ, ապա երկկողմ հանդիպումների մասին՝ քաղաքագետը նշել է, որ իր կարծիքով Օլաֆ Շոլցը և Գերմանիան չեն դառնալու բանակցություններ միջնորդ․ «Գերմանիան հյուրընկալել է երկուսին՝ ընդամենը որպես Մյունխենի համաժողովը հյուրընկալող երկիր, ոչ ավելին, նաև իր աշխարհաքաղաքական դերն է փորձել ֆիքսել... Դեկտեմբերի 7-ից սկսած Ադրբեջանը մի խնդիր էր հետապնդում և հասավ իր նպատակին․ առանց միջնորդների հանդիպում, ուղղակի երկխոսություն։ Նման դիսբալանսի պարագայում դա լինելու է Հայաստանին նվաստացնելու գործընթաց։ Ադրբեջանը եվրոպական երկրների միջոցով Հայաստանից պահանջում է սահմանադրական փոփոխություններ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը որպես մատաղացու զոհաբերել է արևմտյան զոհասեղանին»,- ասել է Սուրենյանցը՝ նշելով, որ թե՛ եվրոպական երկրների, և թե՛ Փաշինյանի գերնպատակը խաղաղության պայմանագիրը չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը թուլացնելը։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք արցախցիներն Արցախ վերադառնալու հնարավորություն ունեն, քաղաքագետը պատասխանել է․ «Չկա որևէ իրական հիմք, որ փախստականները կարող են վերադառնալ իրենց տները։ Տուրբուլենտ աշխարհում չի կարող լինել միջազգային որևէ երաշխիք: Փաշինյանը Ղարաբաղը հայտարարել է Ադրբեջանի մաս՝ առանց որևէ երաշխիք պոկելու արցախահայության իրավունքների պաշտպանության համար»։

Սուրեն Սուրենյանցի հարցազրույցը
1888 | 1
Facebook