Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շմոլ գազից թունավորված երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար

11:48, երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ.
Շմոլ գազից թունավորված երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։
     Պացիենտները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում բարոթերապիա:
     Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»:

1026 | 0
Facebook