Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին դեռ չեն խոսում». Բագրատյան

23:48, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ.
«Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին դեռ չեն խոսում». Բագրատյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է եղել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Նա անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությւոնը փոխելու` Ալիևի պահանջներին: «Մեր Սահմանադրության մեջ ոչ մի հակաադրբեջանական ու հակաթուրքական տարր չկա։ Ադրբեջանի Սահմանադրությունն էլ նախաբան ունի։ Հայակեր, մարդակեր Ռասուլզադեն է գրել։
     Փաշինյանը Սահմանադրությունն ինչի՞ է փոխում, դե թող դնի ԱԺ-ով փոխի Հռչակագիրը։ Ինչի՞ է հանրաքվեի դնում, որ ՔՊ-ի վրա չմնա՞, որ գցի ժողովրդի վրա՞, ժողովրդի ջեբը գցի՞։ Գերագույն Խորհուրդն է ընդունել Հռչակագիրը։
     Եթե փոխենք Սահմանադրությունը՝ պատերազմ է լինելու։ Սիրելի ժողովուրդ, եթե մենք ընդունում ենք, որ Ցեղասպանություն չի եղել, մենք ո՞վ ենք։ Կզիջե՞նք այս կետում, վե՛րջ, վտանգի տակ ենք դնում Արևելյան Հայաստանը։ Իրականում Սահմանադրություն փոխելով՝ Փաշինյանն այլ բան է անում։ Իր խորամանկություններն ինձ պարզ են:

...Այս Սահմանադրության մեջ կլինի մի կետ, որի մասին հիմա չեն խոսում: Այդ կետն այն է, որ Հայաստանը որևէ ռազմաքաղաքական բլոկի չպիտի միանա, և Հայաստանի տարածքում օտար երկրների զորքեր չպիտի լինեն: Այդ փոփոխությունները, բոլոր դեպքերում, ի վերջո, պիտի ուղղվեն Ռուսաստանի դեմ, ոչ թե հօգուտ Հայաստանի: Մենք այսօր քննարկում ենք այլ կետերը, որոնք իբր պիտի փոխեն, բայց երբ ներկայացնեն Սահմանադրության փոփոխության նախագիծը, այնտեղ այդ կետը կլինի: Դա է հիմնականը, Արևմուտքին ՀՀ Սահմանադրություն փոխելու այս գործընթացից դա՛ է հետաքրքրում: Արևմուտքին, ի դեպ, չի հետաքրքրում, որ դու Ցեղասպանության մասին չհիշատակես: Ընդհակառակը, Արևմուտքի ձեռքին դա մահակ է Թուրքիայի դեմ: Ավելին, Արևմուտքը ճանաչել է Ցեղասպանությունը: Սա է խնդիրը: Այս խնդիրն է ուզում լուծել Փաշինյանը: Գեղցու իր խորամանկությունները թող իրեն պահի»,- նշել է բագրատյանը` հավելելով, որ Փաշինյանը պետք է հեռանա այնպես, ինչպես եկել է, փողոցով, ժողովրդի ճնշման տակ։ Իրենք գցել են ժողովրդին:

3808 | 0
Facebook