Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ». քաղաքապետ

12:06, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«Չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ». քաղաքապետ

Երևանի ավագանու նիստում, տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես եկավ պարզաբանմամբ. «Վերհիշենք 1996 թվականը, երբ նստում էինք 7 համարի «ՌԱՖ»-ը, որի դուռը մի ձև պտի պահեինք, լավ, հլը դա կարող ա 50 դրամ էր: Նստում էինք 91 համարի «ԳԱԶԵԼ»-ը, որի դուռը կրկին պտի պահեինք ու 1996-1997թթ. տալիս էինք 100 դրամ: Էդ ժամանակաշրջանից անցել ա մոտավոր 30 տարի, հլը 100 դրամի մասին ենք խոսում, բայց երթևեկում ենք «MAN»-երով, 8,5 մետրանոց ավտոբուսներով: Չի կարող 30 տարի տրանսպորտի գինը նույնը մնալ, մենք էլ ասենք՝ հա դե, ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ ա»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք՝ ավագանու անդամները քննարկում են տրանսպորտի սակագնի հարցը, բայց չեն քվեարկելու:

3932 | 5
Facebook