Օրեգոնում 8 տարվա մեջ առաջին անգամ գրանցվել է բուբոնային ժանտախտ
21:48, երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ.
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի բնակիչն իր կատվից վարակվել է բուբոնային ժանտախտով, հայտնում է Science Alert-ը։ Բուբոնային ժանտախտի դեպքն առաջինն է եղել նահանգում 2015 թվականից ի վեր։ Ենթադրվում է, որ հիվանդը կարող էր վարակվել կատվի միջոցով փողոցից բերած լվերի կամ նրա հեղուկների միջոցով: