«4 հոգանոց ընտանիքը վճարելու է 440.000 ՀՀ դրամ». Ռոբերտ Բարսեղյան
21:36, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
Օգտատեր Ռոբերտ Բարսեղյանը գրում է. «4 հոգանոց ընտանիքը Երևանի հանրային տրանսպորտի տարեկան քարտի համար վճարելու է 440.000 ՀՀ դրամ, անձը՝ 110.000 դրամ, այն էլ սահմանափակ երթերի համար՝ անձը 1000 երթ տարվա ընթացքում: Ի դեպ, եվրոպական շատ երկրներից կրկնակի անգամ թանկ է»: