Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերին Լարսում նոր սահմանափակում է կիրառվում հայկական բեռնատարների նկատմամբ». ահազանգ

18:12, երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ.
«Վերին Լարսում նոր սահմանափակում է կիրառվում հայկական բեռնատարների նկատմամբ». ահազանգ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է. «Քիչ առաջ ստացա տեղեկություններ այն մասին, որ նոր սահմանափակում է կիրառվում այն հայկական բեռնատարների նկատմամբ, որոնք փորձում են անցնել Վերին Լարսի անցակետը։
     Վարորդներն ահազանգում են, որ վրացական կողմին սկսել է դուր չգալ, երբ հայկական բեռնատարները լիցքավորված են լինում 500 լիտր դիզվառելիքից ավելի։ Վարորդները կամ տուգանվում են, կամ զգուշացվում են։
     Շատ հաճախ, հարմարություններից ելնելով՝ բեռնատարները երկու բաք են ունենում, և դիզվառելիքը գերազանցում է 1000 լիտրը։
     Տեղում հայտնում են, որ կարող է լիցքավորված լինել միայն մեկ բաքը, մինչդեռ, դա տեխնիկապես անհնար է երկու բաքի առկայության դեպքում։
     *Ինչպե՞ս է ստացվում, որ հարևան երկիր հաճախակի գործողումների մեկնող իշխանությունները վրացական կողմի հետ չեն պարզաբանում նման խնդիրները։
     *Այսպիսի սահմանափակումները բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա։
     Պատրաստվում եմ հարցում ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին՝ հասկանալու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել այսպիսի նոր սահմանափակման համար, և ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել հայկական կողմը»։

3011 | 0
Facebook