Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տրանսպորտն ուզում են թանկացնել` 260 դրամ». Անդրանիկ Թևանյան

17:36, երկուշաբթի, 05 փետրվարի, 2024 թ.
«Տրանսպորտն ուզում են թանկացնել` 260 դրամ». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տրանսպորտն ուզում են թանկացնել:
     Նիկոլական իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ: Իրենց դրա համար Երևանի ավագանիում քվորում է պետք: Մենք դա չենք ապահովելու: Դրա համար էլ «Մայր Հայաստանի» դեմ արշավ են սկսել:
     Ի դեպ, նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ՔՊԿ-ականները թող չփորձեն իրենց համապատասխան նկարներն ու տեսանյութերը ջնջել, դրանք պահված են: Անիմաստ տվայտանքների մեջ թող չընկնեն»:

3207 | 3
Facebook