Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբ Սերժը տեսավ, որ Ադրբեջանը հարձակվելու է, հոժար կամքով գնաց». Արշակ Սադոյան

16:00, կիրակի, 04 փետրվարի, 2024 թ.
«Երբ Սերժը տեսավ, որ Ադրբեջանը հարձակվելու է, հոժար կամքով գնաց». Արշակ Սադոյան

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը Radar Armenia-ի եթերում, ի թիվս այլ թեմաների, խոսել է 2018-ի իշխանափոխության մասին․ «Թե Նիկոլը ոնց եկավ իշխանության, բարդ է, 100 տոկոս չեմ կարող պնդումներ անել, բայց մի բան պարզ է․ երբ Սերժը տեսավ, որ վարիանտ չկա, հեսա Ադրբեջանը հարձակվելու է, չենք կարող պաշտպանվել, մտածեց՝ միգուցե էս ջահելը կարողանա ինչ-որ բան անել, արի տամ իրան, թող ինչ ուզում ա՝ անի, ես թողնեմ, գնամ։ Ինքը հոժար կամքով գնաց»,- ասել է Սադոյանը։ Խոսելով արդեն իշխանության եկած Փաշինյանի քաղաքականության մասին՝ նախկին պատգամավորը նշել է․ «Երբ Նիկոլը եկավ, ես պաշտոնապես դիմեցի, որ մեր պաշտպանական կարողությունների ամրապնդման միակ հնարավորությունն այն է, որ կարողանանք ներգրավել աշխարհի հայության ներուժն ու ստեղծենք համահայկական պաշտպանական կառույց։ Գրավոր ուղարկեցի, խնդրեցի հանդիպում․ ոչ մի ընթացք։ Դրանից հետո հասկացա, որ սա բոլորովին էլ չի պատկերացնում՝ ինչ բան ա երկիր, պետություն, ժողովուրդ»։

Արշակ Սադոյանի հարցազրույցը
6967 | 1
Facebook