Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ-ում քաղցկեղի տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143

12:18, կիրակի, 04 փետրվարի, 2024 թ.
ՀՀ-ում քաղցկեղի տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap):
     ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք:
     Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143: Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
1126 | 0
Facebook