Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սա ավելի լուրջ է»․ Հրանտ Բագրատյան

13:00, շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ.
«Սա ավելի լուրջ է»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հորդորել էր խուսափել ՀՀ մի շարք տարածքներ ուղևորությունից․

Գեղարքունիք, Վարդենիսից արևելք,

Սյունիք, Գորիսից արևելք,

Սյունիք, Կապանից հարավ,

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

Նշվում էր, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր սահմանների մոտ։

Արձագանքելով ԱՄՆ դեսպանության հայտարարությանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է․ «Ի տարբերություն Պապիկյանի հայտարարություններին, սա ավելի լուրջ է։ Հաճախ է լինում, երբ դեսպանությունը հայտարարում է՝ էստեղ մի գնացեք, վաղն էդտեղ պրոբլեմ է լինում, որովհետև նրանք ինֆորմացիա ունեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական վերնախավից։ Կարող է և չլինել։ Էստեղ մի ուրիշ բան կա, որ Վարդենիսի արևելքը ՀՀ-ինը չէ, ՀՀ վերահսկողության տակ չէ: Էդ տեսակետից նման հաղորդումները մեզ համար ինֆորմատիվ են»։

5229 | 1
Facebook