Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կքննարկվի կիրակի օրերին «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղիներն անվճար դարձնելու նախագիծ

09:06, ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ.
Կքննարկվի կիրակի օրերին «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղիներն անվճար դարձնելու նախագիծ

Երևանի ավագանու` փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
     Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
     «Փետրվարի 5-ին տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ:
     Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, հերևաբար սույն որոշմամբ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված

ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից»,- գրել է նա:

1632 | 0
Facebook