Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Խաղաղության պայմանագիրն էն ուժը չունի, որ կնքենք ու ապրենք խաղաղ». Հովիկ Աղազարյան

12:18, չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ.
«Խաղաղության պայմանագիրն էն ուժը չունի, որ կնքենք ու ապրենք խաղաղ». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում անդրադառնալով, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը, ասել է՝ նախադրյալներ կան. «Բայց չեմ տեսնում՝ մոտ ապագայում ե՞րբ կկնքվի: Նախ, Ադրբեջանը պատրաստ չի դրան, երկրորդն էլ՝ խաղաղության պայմանագիրն էն ուժը չունի, որ կնքենք ու վաղվանից ապրենք խաղաղ: Դա կնքում են այն ժամանակ, երբ կողմերն արձանագրում են, որ իրար հետ հարաբերությունները ռազմի դաշտում որոշելն անհնար է, պետք է համակեցության նորմեր գտնել, պայքարը տեղափոխել այլ մակարդակ: Էդ ժամանակ կայունությունը կլինի տևական, թե չէ՝ եկեք էսօր պայմանագիր կնքենք, վաղվանից խաղաղ ապրենք... կարան պայմանագիրը կնքեն, հաջորդ օրը խախտեն էդ ամեն ինչը»,- նշել է Աղազարյանը:

Հովիկ Աղազարյանի հարցազրույցը
1681 | 0
Facebook