Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ալիևի վերջին հայտարարությունը հարված էր խաղաղության գործընթացին». Արարատ Միրզոյան

17:48, երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ.
«Ալիևի վերջին հայտարարությունը հարված էր խաղաղության գործընթացին». Արարատ Միրզոյան

2023-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտեց` բազմիցս և այսօր էլ ասել են, որ խաղաղության գործընթացում կան մի քանի կարևոր սկզբունքներ: Որ սահմանազատումը տեղի ունենա Ալմաթիի հռչակագրի համաձայն, իրավական ակտերի և դրանցից բխող քարտեզների հիման վրա: Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության իրավազորության ներքո: «Ստացվում է, մենք դեռ խաղաղության պայմանագիր չունենք, ունենք բանակցային գործընթաց: Եվ ցավոք, վերջին պնդումը, որ լսել ենք Աիևից, կարող ենք համարել հետընթաց նույնիսկ այդ եղած բանակցություններից: Բայց եթե բանակցությունները շարունակվեն ու մենք հասնենք խաղաղության պայմանագրի կնքմանը, դա չի լինի այն, ինչից դուք մտավախություն ունեք»,- լրագրողներին պատասխանեց Արարատ Միրզոյանը:

«Ալիևի վերջին հայտարարությունը հարված էր խաղաղության գործընթացին». Արարատ Միրզոյան
2425 | 0
Facebook