Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստորագրի, իր պիտանելիության ժամկետն է վերջանալու». Աննա Մկրտչյան

10:48, երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ.
«Եթե «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստորագրի, իր պիտանելիության ժամկետն է վերջանալու». Աննա Մկրտչյան

«Ինքը և իր հանցավոր խմբակը եկել են՝ չգիտեմ որ երկրի հատուկ ծառայության, բայց, ակնհայտորեն, որոշակի աշխարհաքաղաքական կենտրոնների հատուկ ծառայությունների պատվերը կատարելով, հայոց պետականությունը խարխլելով և հայոց պետականության գործոնն այս տարածաշրջանում վերացնելով»,- այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրա համոզմամբ՝ Փաշինյանը և իր կուսակցությունը շարունակում են «հայկականության վերացման» գիծը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսին՝ Մկրտչյանը նշել է. «Անգամ մեր միջազգային գործընկերները սկսել են տարանջատել հայ ժողովրդին ու Նիկոլին: Լավրովը շատ լավ գիտի, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը փորձելու է մեղավորությունը բարդել էլի իրենց վրա»:

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ դիմադրում է իբր «խաղաղության պայմանագիր» կնքելու համար. «Ինքը շատ լավ գիտի, որ եթե էդ «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստորագրի, իր պիտանելիության ժամկետն ա վերջանալու, իսկ ինքն իր պիտանելիության ժամկետն ատամներով էլ լինի, պիտի պահի, որովհետև ինքն էդ աթոռին նստելուն այլընտրանք չի տեսնում»,- ասել է Մկրտչյանը:

Աննա Մկրտչյանի հարցազրույցը
5570 | 3
Facebook