Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանն իր արժանի տեղը կունենա Նաիրի Հունանյանի կողքին». Սուրենյանց

13:06, երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ.
«Փաշինյանն իր արժանի տեղը կունենա Նաիրի Հունանյանի կողքին». Սուրենյանց

«Եկեք ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի դեսպանն ա, ոնց որ ՔՊ-ն «Ենի Ազրբեջանի» ֆիլիալն ա. մենք էս պահին չունենք ինքնիշխան երկրի ղեկավար»,- այս մասին 168TV-ի եթերում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված արել է մի գործողություն, որի համար իր արժանի տեղը կարող է ունենալ Նաիրի Հունանյանի կողքին. «2022թ. սկզբին՝ մարտ-ապրիլ ամիսներին, նա համարել է, որ ուկրաինական պատերազմում՝ իր պատկերացումներով պարտվող Ռուսաստանին տարածաշրջանից դուրս քշելու հարցում Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահ: Այդ ընդհանուր շահի վրա էր նա պատկերացնում հայ-ադրբեջանական հաշտությունը»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսին՝ քաղաքագետը նշել է. «Լավրովն ակնարկում էր, որ Փաշինյանը սովորական ստախոս ա, իհարկե, դիվանագիտական լեզվով էր ասում, բայց դրանից էությունը չի փոխվում: Իմիջիայլոց, Լավրովի ասած պնդումներից մեկը խիստ կասկածելի եմ համարում, որ Ադրբեջանը համաձայնել է ռուսական հարթակում բանակցել: Ադրբեջանը հիմա իրա գինն ա բարձրացնում, որևէ հարթակում էլ պատրաստ չի բան ստորագրել կամ բանակցել»:

Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը ռիսկի կդիմի՝ փոխելու Սահմանադրությունը և հանրաքվե անցկացնելու, Սուրենյանցը նշել է, որ դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ հստակ երաշխիքներ ստանա. «Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս քաղաքական դիակ ա, որի կործանված մարմնի վրա նույնիսկ իր թիմի անդամներն առևտուր են սկսել անել: Գաստրոլյոր դարձած Արմեն Գրիգորյանն Արևմուտքում ավտոնոմ հանդիպումներ է ունենում, ակնհայտորեն՝ առանցքայինի թեմաներից մեկը վերաբերում է հենց անձամբ իրեն: Ես ինֆորմացիա ասեմ, որ վերջին 10-15 օրվա ընթացքում արևմտամետ սեգմենտի կոնկրետ գործիչներ ամենօրյա ռեժիմով քննարկումներ են անում՝ Նիկոլ Փաշինյանին Արմեն Գրիգորյանով փոխարինելու վերաբերյալ»:

Սուրեն Սուրենյանցի հարցազրույցը
3898 | 5
Facebook