Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես որ ժողովրդական էի, էսօրվա ժողովրդականներն ո՞ւր էին». Սերգեյ Դանիելյան

13:48, չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ.
«Ես որ ժողովրդական էի, էսօրվա ժողովրդականներն ո՞ւր էին». Սերգեյ Դանիելյան

Դերասան Սերգեյ Դանիելյանը Հանրայինի եթերում հայտնել է, որ երբևէ չի սրտնեղել, որ ինքը չունի ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում. «Առաջարկ եղել է, հրաժարվել եմ, էթիկայից ելնելով չեմ ուզում ասել՝ ով է առաջարկել: Համարում եմ, որ այդ կոչումները Սովետի մնացորդ են ու անկախ ՀՀ-ում իմաստը կորցրել են. նախկինում ժողովրդականը կամ վաստակավորն ավել փող էին ստանում նկարահանումների ժամանակ, հնարավորություն ունեին գնալու, հանգստանալու և այլն, հիմա իմաստը կորցրել է: Ըստ իս՝ արվեստագետը դրան չպիտի սպասի: Ես վաղուց ժողովրդական եմ. ես որ ժողովրդական էի, էսօրվա ժողովրդականները որտե՞ղ էին»,- կատակել է Դանիելյանը: Դիտարկմանը՝ գնահատված եք լինում պետության կողմից, նշել է. «Պետք չի, ինչի՞ համար, եթե դա ֆինանսական ոչ մի բան չունի. 40 հազա՞ր, չեմ ուզում, սկի ճնշման դեղի փող էլ չի: Ավելի լավ է ընդհանրապես չլիներ, որ չվնաստացներ, քան լիներ էդպես»:

Սերգեյ Դանիելյանի հարցազրույցը
2961 | 1
Facebook