Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կարեն Սիմոնյա՛ն, որձ չե՞ս, երեխեքիդ անունով երդվեցիր, որ չես ստորագրելու․ դու տղա ե՞ս». Լևոն Հարությունյան

11:30, չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ.
«Կարեն Սիմոնյա՛ն, որձ չե՞ս, երեխեքիդ անունով երդվեցիր, որ չես ստորագրելու․ դու տղա ե՞ս». Լևոն Հարությունյան

«Կարեն Սիմոնյանը շատ արագ նշանակվեց «Գոյ» թատրոնի տնօրեն ու շատ արագ ստորագրեց լուծարման փաստաթուղթը: Ես ուզում եմ հասկանալ՝ էդ տղուն ի՞նչ էին խոստացել: Բա մեջիդ տղեն ո՞ւր ա, որձ չե՞ս, երեխեքիդ անունով երդվեցիր, որ չես ստորագրելու: Դու տղա ե՞ս, էդ ի՞նչ են քեզ առաջարկել»,- 24TV-ի եթերում հայտարարել է դերասան Լևոն Հարությունյանը՝ Սիմոնյանին անվանելով Հուդա:

Երեկ հայտնի դարձավ, որ Կառավարության որոշման համաձայն՝ Սունդուկյանի և «Գոյ» թատրոնի վերամիավորման ակտը սահմանված կարգով ստորագրվել է:

Նշենք, որ «Գոյ» թատրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Չոլոյանն առանց նախապես զգուշացվելու ազատվել էր աշխատանքից և ժամանակավոր նոր պաշտոնակատար նշանակվել Կարեն Սիմոնյանը։ «Գոյ» թատրոնը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին:

Թատրոնի ընդհանուր ժողովը արձանագությամբ էր հանդես եկել, որտեղ ասվում էր՝ թատրոնն անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովի արձանագրությունը
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովի արձանագրությունը

33168 | 1
Facebook