Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը». Աշոտյանը` Փաշինյանին

20:48, շաբաթ, 13 հունվարի, 2024 թ.
«Իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը». Աշոտյանը` Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա պատասխանել է քաղաքացիների հարցերի։

Հարցին՝ Փաշինյանն ազատել է աշխատանքից Լոռու մարզպետին, առհասարակ նա խառն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ, Աշոտյանը պատասխանել է. «Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում ասած, այդքան ստորություններ և մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած՝ «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը, նախևառաջ, իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաև` ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսևորում է «քաղաքական կենսունակության» ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ուստի անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը։ Որոշակի տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարիքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա»։

2054 | 0
Facebook