Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ալիևն ասաց պարզ ճշմարտություններ». Շարմազանով

11:00, ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ.
«Ալիևն ասաց պարզ ճշմարտություններ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն «АntiFake Զրույց» հաղորդման ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2 օր առաջ տված հարցազրույցին, ասել է. «Նախընտրական փուլ է, ինքը փորձում է կապիտալիզացնել իր հաղթանակներն ու ևս մեկ անգամ վերահաստատել հաղթանակած ղեկավարի տիտղոսը: Վերջ, զուտ իրա ներքին լսարանի համար: Ինչ վերաբերում է արտաքին լսարանին ու մեզ, ի՞նչ նոր բան է ասել: Պարտավոր է ասել, որ հասկանայի՞նք՝ ի՞նչ է տեղի ունենում: Ալիևը հստակ ասաց, որ չկա խաղաղության պայմանագիր, կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր: Ալիևն ասաց պարզ ճշմարտություններ, ասաց, որ Շուշին գրավելուց հետո իրենք սկսեցին երազել Սյունիքի մասին, որ միայն Շուշիի գրավումից հետո հնարավոր եղավ խոսել Զանգեզուրի միջանցքի մասին, որ Արցախը հայաթափելուց հետո իրենք խոսում են Հայաստանի վերաբնակեցման մասին թուրքերով, որ Ջերմուկն ադրբեջանական հող է»: Շարմազանովի խոսքով՝ Արցախը Հայաստանի անվտանգային միջնաբերդն էր. սրանով ամեն ինչ ասված է:

Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը
2569 | 1
Facebook