Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք». Արմեն Գրիգորյան

23:18, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
«Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք». Արմեն Գրիգորյան

Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին. «Ընդդիմության 4 պատգամավոր` Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը պնդում են, որ ծանոթացել են խաղաղության պայհմանագրին, այտեղ միայն ադրբեջանական շահն է ներկայացված, չկա հայկական շահը: Նրանք ասում են, որ իրենց կողմից բարձրաձայնված մտահոգություններն ու առաջարկները ոչ միայն չեն փարատվել, այլև խորացվել են»:
     «Ես չգիտեմ, թե Հայաստանի շահ ասելով նրանք ինչ են ձևակերպում: Բայց մեր ընկալմամբ Հայաստանի շահն այն է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը պաշտպանվի խաղաղության պայմանագրով: Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ: Համոզված եմ, որ առաջընթաց ենք գրանցելու այս հարցերում; Կասկած չունեմ, որ եթե մենք հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այն ամբողջովին համապատասխանելու է Հայաստանի շահերին: Չի կարող Հայաստանի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ լինի, ու մենք ստորագրենք»,- հավաստիացրեց Արմեն Գրիգորյանը:

1513 | 3
Facebook