Խնդրում ենք սպասել...

Միջազգային

50 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան տիեզերանավն ուղևորվել է Լուսին

21:18, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
50 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան տիեզերանավն ուղևորվել է Լուսին

Հունվարի 8-ին, երկուշաբթի օրն, ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին ամերիկյան վայրէջքային մոդուլն ուղևորվել է դեպի Լուսին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Astrobotic Technology մասնավոր ընկերության Peregrine տիեզերանավը արձակվել է United Launch Alliance Vulcan հրթիռի միջոցով։

Մեկնարկը տեղի է ունեցել Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից։ Նախատեսվածի համաձայն, սարքը Լուսնի վրա պետք է վայրէջք կատարի փետրվարի 23-ին։ 1,9 մետր բարձրությամբ և 2,5 մետր լայնությամբ Peregrine մոդուլը բեռներ կհասցնի Լուսին, ներառյալ գիտական ​​գործիքներ ՆԱՍԱ-ի համար, քար Էվերեստից, ինչպես նաև «Աստղային ճանապարհի» ստեղծող Ջին Ռոդենբերիի և գիտաֆանտաստիկ գրող Արթուր Քլարքի մոխիրը:

ՆԱՍԱ-ն գումար է հատկացրել 2 մասնավոր ընկերությունների՝ լուսնային մոդուլներ կառուցելու համար: Դրանք կուսումնասիրեն Լուսնի այն տարածքը, որտեղ հետագայում նախատեսվում է ուղարկել օդաչուավոր առաքելություն: Ենթադրվում է, որ այդ սարքերը կմասնակցեն նաև ՆԱՍԱ-ի գիտափորձերին և կոմերցիոն բեռներ կհասցնեն Լուսին։ Astrobotic Technology ընկերությունը 108 միլիոն դոլար է ստացել Peregrine-ի կառուցման համար:

50 տարվա մեջ առաջին անգամ ամերիկյան տիեզերանավն ուղևորվել է Լուսին
3833 | 0
Facebook