Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հա՛, ռաբիս եմ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ». Թաթա Սիմոնյան

10:36, ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ.
«Հա՛, ռաբիս եմ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ». Թաթա Սիմոնյան

«2006 թվականն էր, այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ տվեց վաստակավոր արտիստի կոչում: Ես կյանքում չեմ մտածել, որ ռաբիսին կամ այն մարդուն, որն իրեն համարում է ռաբիս երգիչ, վաստակավորի կոչում տան: Ոչ մի ռաբիս կոչում չէր ունեցել»,- «Ներս արի» հաղորդման ամանորյա թողարկման ժամանակ ասել է սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը: Դիտարկմանը՝ հասարակության մեծ մասի կարծիքով Թաթան ռաբիս երգիչ չէ, արձագանքել է. «Հա, բայց ի՞նչ ա՝ չեն ասում: Բոլոր ռաբիսներն էլ՝ մեկը երևանյան ֆոլկ է, մյուսը՝ Լենինականի, Կիրավոկանի: Ռաբիս երգիչները շատ մեծ գործ են արել մեր երաժշտության համար, կուզեի՝ ճիշտ գնահատվեր: Չեմ ուզում ասեն՝ ռաբիս է ու վերջ, հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ»,- կատակել է երգիչը:

«Հա՛, ռաբիս եմ, ի՞նչ, բայց տեսեք՝ ի՜նչ երկար մազեր ունեմ». Թաթա Սիմոնյան
5737 | 1
Facebook