Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի

18:18, չորեքշաբթի, 03 հունվարի, 2024 թ.
Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի

Իրանի հարավում գտնվող Քերման քաղաքում իրանցի գեներալ Սոլեյմանիի գերեզմանի մոտ սգո արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 73 մարդ: Ըստ Tasnim լրատվական գործակալության, զոհվածների թվում 6 երեխա կա։ Եվս 171 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի։ Մարդիկ հավաքվել են գերեզմանատուն տանող ճանապարհին, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ և «Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:
     Մոտավորապես ժամը 15-ին տեղի է ունեցել առաջին պայթյունը, իսկ 13 րոպե անց՝ երկրորդը։ Իրանցի լրագրողների տեղեկություններով՝ հարձակվողները հեռակառավարման վահանակի միջոցով պայթեցրել են ռումբեր պարունակող երկու պարկ։ Տեղի իշխանությունները տեղի ունեցածը որակել են` որպես ահաբեկչություն։

Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով։ Գեներալի հուղարկավորության օրը լրատվամիջոցները հայտնել են հուղարկավորության ժամանակ հրմշտոցի ժամանակ հինգ տասնյակ մարդու մահվան մասին։

Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի
4437 | 1
Facebook