Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է 48 մարդ, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին: Ամենից շատ զոհեր են գրանցվել Սուձու քաղաքում՝ 20 մարդ, Վաձիմայում նրանց թիվը հասել է 19-ի:
Ճապոնիայի արևմուտքում Նոր տարվա առաջին օրը տեղի են ունեցել մի շարք հզոր երկրաշարժեր, ամենաուժեղը՝ 7,6 մագնիտուդով: Ցնցումները զգացվել են նաև Օսակայում, Կիոտոյում և Տոկիոյում: