Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մագնուս Կարլսենը` արագ շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն

19:54, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ.
Մագնուս Կարլսենը` արագ շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն

Դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը 5-րդ անգամ նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Սամարղանդում (Ուզբեկստան) անցկացված աշխարհի առաջնությունում նա ոչ մի պարտություն չկրեց, 13 հնարավորից վաստակեց 10 միավոր (7 հաղթանակ, 6 ոչ ոքի) և միանձնյա գրավեց առաջին տեղը։ Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը` 9,5 միավորով միանձնյա զբաղեցնելով երկրորդ տեղը։

2042 | 0
Facebook