Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ դահուկորդները 3-րդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի համալսարանների 1-ին ձմեռային առաջնությունում

18:06, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2023 թ.
Հայ դահուկորդները 3-րդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի համալսարանների 1-ին ձմեռային առաջնությունում

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում ավարտված Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը՝ Գլեբ Մոսեսով և Ժիրայր Առաքելյան կազմով, գրավել է թիմային 3-րդ տեղը, գրում է «Արմսպորտ»-ը։

Խաղերին մասնակցում էին Եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր:

Հիշեցնենք՝ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության Ոլորավայրէջք ձևում, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 28-րդն էր։

2903 | 0
Facebook