Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մուսալեռի դպրոցից հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել

19:36, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ.
Մուսալեռի դպրոցից հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել

Մուսալեռի` Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից նախօրեին տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Աշակերտների առողջական վիճակը լավ է, երկուշաբթի օրվանից դասերը բնականոն հունով կշարունակվեն, հայտնել է տնօրենը։

Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել․ աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։

ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
     15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը:

1353 | 0
Facebook