Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

00:24, շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ.
«Նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում». ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ դեկտեմբերի 13-ին 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հրապարակել է 31 էջանոց կարծիք, որտեղ մատնացույց են արվում դասագրքում տեղ գտած բազմաթիվ բովանդակային սխալներ:
     Կարծիքի մեջ մանրամասն ներկայացված է նաև դասագրքի անհաջող մեթոդաբանական հենքը:

Կարծիքի վերջում նշվում է. «Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը, կարծում ենք, որ դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում»։

Նման կարծիք են արտահայտել վերջերս «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ քննարկման ժամանակ 19 անվանի հայ գիտնականներ:

4092 | 0
Facebook