Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, չհայտարարված այցով ժամանել է Գերմանիա։ Այս մասին հայտնում է DPA-ն։
Ֆրանկֆուրտի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտի օդանավակայանում, որից հետո իրավապահների ուղեկցությամբ նրան ուղեկցել են Հռենոս-Մայն շրջան` հանդիպման։
Զելենսկու՝ Գերմանիայում գտնվելու ստույգ պատճառները հայտնի չեն։
Անցած շաբաթվանից Ուկրաինայի նախագահը օտարերկրյա շրջագայությունների է, արդեն եղել է Արգենտինայում, ԱՄՆ-ում և Նորվեգիայում։