ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի հարցով հետաքննության պաշտոնականացման օգտին: Քվեարկությունը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 14-ին, գրում է Reuters-ը:
«Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի վերաբերյալ պաշտոնական հետաքննության օգտին»,- գրում է պարբերականը:
Հանրապետականները մեղադրում են դեմոկրատ նախագահին և նրա ընտանիքին այն քաղաքական որոշումներից շահույթ ստանալու մեջ, որոնց Բայդենը մասնակցել է որպես փոխնախագահ՝ 2009-2017 թվականներին՝ նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին: