Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը բյուջեից դուրս լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային. #FinancialTimes

10:18, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ.
ԵՄ-ը բյուջեից դուրս լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային. #FinancialTimes

ԵՄ-ն ընդհանուր բյուջեից դուրս արտակարգ ֆինանսավորում կտրամադրի Ուկրաինային, գրում է Financial Times-ը:

Նշվում է, որ դիվանագետները քննարկում են տեխնիկական առաջարկները, մինչդեռ Հունգարիան հայտարարել է, որ չի ենթարկվի ճնշմանն ու չի աջակցի Կիևին միջոցներ տրամադրելուն:

Եվրոհանձնաժողովի և անդամ երկրների պաշտոնյաների մասնակցությամբ բանակցությունները գաղտնի են ընթանում, որպեսզի չխաթարեն գլխավոր նպատակը՝ հաղթահարելու Բուդապեշտի վետոն: Արտաբյուջետային ֆինանսավորումը ավելի շատ ժամանակ կպահանջի և ավելի շատ կարժենա, նշված է հոդվածում:

2473 | 0
Facebook