Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կայացավ Եվրո 2024-ի խմբային փուլի վիճակահանությունը

23:24, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ.
Կայացավ Եվրո 2024-ի խմբային փուլի վիճակահանությունը

Կայացավ Եվրո-2024-ի խմբային փուլի վիճակահանությունը։ Հեռարձակումն իրականացվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կայքում։

Թիմերը բաժանվել են վեց խմբի.

Ա խումբ- Գերմանիա, Հունգարիա, Շոտլանդիա, Շվեյցարիա,

B խումբ- Իսպանիա, Ալբանիա, Խորվաթիա, Իտալիա,

C խումբ- Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա,

D խումբ- Ֆրանսիա, Ավստրիա, Հոլանդիա և անդամ, որը հայտնի կդառնա փլեյ-օֆֆի հանդիպումների արդյունքներով, որոնք կկայանան 2024 թվականի մարտին։ Այն կարող է լինել Լեհաստանը, Էստոնիան, Ուելսը կամ Ֆինլանդիան:

E խումբ- Բելգիա, Ռումինիա, Սլովակիա, նրանց կմիանա նաև փլեյ-օֆֆի հաղթող թիմը` Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Իսլանդիա կամ Իսրայել:

F խումբ- Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, վերջին մասնակիցը կլինի Վրաստանը, Լյուքսեմբուրգը, Հունաստանը կամ Ղազախստանը։

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

| | |
5284 | 0
Facebook